24.08.21
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
|
Այսօր մանկապարտեզում տեղի ունեցավ <<Հրաժեշտ մանկապարտեզին>>խորագրով միջոցառումը: Մյասնիկյանի համայնքապեարանը շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով երջանիկ մանկություն խաղաղ ու ապահով երկրում: Սիրելի երեխաներ թո՜ղ Ձեր կյանքի այս փուլի ճանապարհը լինի հարթ և հաջողություններով լի,քանի որ դուք եք մեր երկրի հույսն ու ապագան:Բարի երթ դեպի դպրոց,դեպի՝ գիտելիքի զարմանալի աշխարհ: Վերջում համայնքապետարանը երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
|
|
08.06.21
ԲԱՐԵ՜Վ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
2021թվականի հունիսի 1-ին փոքրիկների առաջ իր դռները բացեց Մյասնիկյան համայնքի վերանորոգված և նոր գույքով համալրված մանկապարտեզը:Համայնքապետարանը կարևորություն տալով համանքում նախադպրոցական կրթության զարգացմանը իր միջոցներով շահագործման հանձնեց ժամանակակից պայմաններին համապատասխան շենքը:Այժմ, այս դժվարին պայմաններում մանկապարտեզի ողջ անձնակազմը՝ տնօրեն Անահիտ Հարությունյանի գլխավորությամբ ջանք ու եռանդ չի խնայում մանկապարտեզի երեխաների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր և ուրախ:Մանկապարտեզում իրականացվում է 3-6 տարեկան երեխաների ֆիզիկական,կրթական և գեղագիտական դաստիարակություն՝ հոգատար և բանիմաց աշխատակիցների կողմից:Թո՝ղ մեր փոքրիկները առողջ ու ապահով լինեն իրենց համար ստեղծված հեքիաթային ...
Մանրամասն |
|
08.06.21
ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է...
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության է արժանացել Արմավիրի մարզի մյասնիկյան համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 3 ծրագրեր: - Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյանի/Լենինի/ անվան փողոցի հիմնովին ասֆալտապատում
- Մյասնիկյան համայնքի մշակույթի տան վերանորոգում
- <<Մյասնիկյանի մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի ցանկապատի կառուցում
|
|
21.04.21
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
|
Մյասնիկյան համայնքում տրվել է սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը: Համայնքապետարանի կողմից կառավարություն ներկայացրած երեք ծրագրերը հավանաության արժանացան միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից և տրվեց դրական եզրակացություն:2021թվականին համայնքում կիրականացվեն <<Մոնթե Մելքոնյանի/նախկին Լենինի/անվան փողոցի հիմովին ասֆալտապատում>>,<<Մշակույթի տան վերանորոգում>>, <<Մյասնիկյանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ցանկապատի կառուցում>> սուբվենցիոն ծրագրերը:
|
|
20.01.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի անշարժ գույքի եկամտատեսակների համար բացված հաշիվներն են. Անշարժ գույք ֆիզիկական անձանց - 900475002136 Անշարժ գույք իրավբանական անձանց - 900475001989
|
|
14.01.21
ՀՐԱԺԵՇՏ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀԵՐՈՍԻՆ
|
Այսօր Մյասնիկյան համայնքը հրաժեշտ տվեց հերոս հայորդի՝ Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին:Հուղարկավորությանը ներկա էր Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը,Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը և շատ ու շատ հյուրեր ,որոնք եկել էին վերջին հրաժեշտը տալու մեր հերոսին:Նա կռվեց Եղնիկներում,Շուշիի Քարին տակ հատվածում և զոհվեց հանուն հայրենիքի և Արցախի ուրբ հողի: Քաջության ,արիության և անձնական նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով կամավորական Հակոբ Հարությունյանը հետմահու պարգևատրվեց <<Ոսկե Արծիվ>>շքանշանով: Ննջիր խաղաղությամբ մերօրյա հերոս...
|
|
30.12.20
ԹՈ՜Ղ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ...
|
Սիրելի մյասնիկյանցիներ, շնորհավորում ենք Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը: Գալիք տարում թո՜ղ իրականանան բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:Թո՜ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարում և բոլոր փորձությունները,հիվանդություններն ու ողբերգությունները մնան անցյալում: Ցանկանում ենք բոլորին առողջություն, հույս ու հավատ,լավատեսություն,մեր զինվորներին խաղաղ ,անփորձանք ու ապահով ծառայություն. Թո՜ղ 2021թվականը բոլորի դեմքին ժպիտ պարգևի...
|
|
16.11.20
ԿՅԱՆՔԴ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ
|
Մյասնիկյան համայնքը շատ տխուր է,մյասնիկյանցու ցավն ու կսկիծը խառնվել են իրար:Այսօր դեպի անմահություն են ճանապարհում մեր հավերժի հերոս՝ Գոգա Սամվելի Սիմոնյանին: Նա կռվեց մինչև զինադադարի վերջին րոպեն,նայեց մահվան անողոք դեմքին և հաղթեց թշնամուն՝ տալով իր կյանքը:Գոգան միացավ նահատակ հերոսներին՝ թողնելով իր կիսատ և լուսավոր երազանքները:Մենք բոլորս մի մեծ պարտք ունենք՝ արժանի լինենք մեր ընկած քաջերի հիշատակին: Մյասնիկյանի համայնքապետարանը իր ցավակցությունն է հայտնում Սիմոնյանների ընտանիքին՝ մաղթելով համբերություն և տոկոնություն: Փա՜ռք ու խոնարհում քեզ մեր նորօրյա հերոս,պատմություն կերտող հերոս: Լույս էիր,լույսի կտոր էիր , լույսի մեջ էլ գտնես քո արքայությունը...
|
|
16.11.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ...
|
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում շահագործման հանձնվեց համայնքի գլխավոր ճանապարհի՝ Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքները: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, քանի որ մեր նպատակն է համայնքում ունենալ ամբողջովին անվտանգ ,բարեկարգ և գեղեցիկ փողոցներ:Մյասնիկյանի համայնքապետարանը կներկայացվի ճանապարհաշինության սուբվենցիոն ծրագրի հայտ, որի շրջանակներում 2021թվականին համայնքում կիրականացվի մեծ չափի ասֆալտապատման աշխատանքներ: Կարևորը առողջ եղեք և ապրեք խաղաղ երկնքի տակ...
|
|
1 |