Այսօր: Հինգշաբթի, 28 Հունվարի 2021թ.
Մյասնիկյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի անշարժ գույքի եկամտատեսակների համար բացված հաշիվներն են.

Անշարժ  գույք ֆիզիկական  անձանց - 900475002136

Անշարժ գույք իրավբանական անձանց - 900475001989

14.01.21 ՀՐԱԺԵՇՏ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀԵՐՈՍԻՆ

Այսօր Մյասնիկյան համայնքը հրաժեշտ տվեց հերոս հայորդի՝ Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին:Հուղարկավորությանը ներկա էր Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը,Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը և շատ ու շատ հյուրեր ,որոնք եկել էին վերջին հրաժեշտը տալու մեր հերոսին:Նա կռվեց Եղնիկներում,Շուշիի Քարին տակ հատվածում և զոհվեց հանուն հայրենիքի և Արցախի ուրբ հողի: Քաջության ,արիության և անձնական նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով կամավորական Հակոբ Հարությունյանը հետմահու պարգևատրվեց <<Ոսկե Արծիվ>>շքանշանով:
Ննջիր խաղաղությամբ մերօրյա հերոս...

30.12.20 ԹՈ՜Ղ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ...

Սիրելի մյասնիկյանցիներ, շնորհավորում ենք Ձեր Ամանորն ու  Սուրբ ծնունդը:
Գալիք տարում թո՜ղ իրականանան բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:Թո՜ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարում և բոլոր փորձությունները,հիվանդություններն ու ողբերգությունները մնան անցյալում:
Ցանկանում ենք բոլորին առողջություն, հույս ու հավատ,լավատեսություն,մեր զինվորներին խաղաղ ,անփորձանք ու ապահով ծառայություն.
Թո՜ղ  2021թվականը բոլորի դեմքին ժպիտ պարգևի...

16.11.20 ԿՅԱՆՔԴ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ

Մյասնիկյան համայնքը շատ տխուր է,մյասնիկյանցու ցավն ու կսկիծը խառնվել են իրար:Այսօր դեպի անմահություն են ճանապարհում մեր հավերժի հերոս՝ Գոգա Սամվելի Սիմոնյանին: Նա կռվեց մինչև զինադադարի վերջին րոպեն,նայեց մահվան անողոք դեմքին և հաղթեց թշնամուն՝ տալով իր կյանքը:Գոգան միացավ նահատակ հերոսներին՝ թողնելով իր կիսատ և լուսավոր երազանքները:Մենք բոլորս մի մեծ պարտք ունենք՝ արժանի լինենք մեր ընկած քաջերի հիշատակին:
Մյասնիկյանի համայնքապետարանը իր ցավակցությունն է հայտնում Սիմոնյանների ընտանիքին՝ մաղթելով համբերություն և տոկոնություն:
Փա՜ռք ու խոնարհում քեզ մեր նորօրյա հերոս,պատմություն կերտող հերոս:
Լույս էիր,լույսի կտոր էիր , լույսի մեջ էլ գտնես քո արքայությունը...

 

16.11.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ...

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում շահագործման հանձնվեց համայնքի գլխավոր ճանապարհի՝ Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքները:
Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, քանի որ մեր նպատակն է համայնքում ունենալ ամբողջովին անվտանգ ,բարեկարգ և գեղեցիկ փողոցներ:Մյասնիկյանի համայնքապետարանը կներկայացվի ճանապարհաշինության սուբվենցիոն ծրագրի հայտ, որի շրջանակներում 2021թվականին համայնքում կիրականացվի մեծ չափի ասֆալտապատման աշխատանքներ:
Կարևորը առողջ եղեք և ապրեք խաղաղ երկնքի տակ...

26.10.20 ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՁԵԶ

Մյասնիկյանի համայնքապետարաը,ավագանու անդամները անհուն կսկիծով կիսում են զոհված հերոսներ՝ Կարեն Գասպարյանի, Ներսես Ներսիսյանի,Հայկ Կարապետյանի, Սամվել Ալավերդյանի, Նարեկ Գրիգորյանի, Ստյոպա Բարսումյանի,Մասիս Հարությունյանի և Ջոն Սահակյանի ընտանիքի անդամների վիշտը,ցանկանալով համբերություն և տոկունություն:
Անարգ թշնամու դեմ կենաց ու մահու կռվում նրանք դարձան հավերժի ճամփորդներ՝ միանալով անմահության ճանապարհը բռնած իրենց ընկերներին:Նրանք հայրենիքի փրկության զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը,թողնելով լուսավոր երազանքները:
Փառք ու խոնարհում Ձե՜զ Մյասնիկյանի նորօրյա հերոսներ,Ձե՜ր սխրանքն անմահ է,Ձե՜ր անունը մեր շուրթերին...

17.08.20 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է...

Տրվեց <<Մյասնիկյանի մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի վերանորոգման անշատանքների մեկնարկը:Համաձայն աշխատանքային նախագծի իրականացվելու է հետևյալ աշխատանքները.

  • Խոհանոցային հատվածի վերանորոգում
  • Ա-մասնաշենքի 1-ին հարկի խմբասենյակների վերանորոգում
  • Էլեկտրամատակարարման աշխատանքների իրականացում
  • Խմբասենյակներում սանհանգույցների իրականացում
  • Նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում
  • Արտաքին հարդարման աշխատանքների իրականացում
  • Արտաքին գրագծի և կոյուղագծի իրականացում
    Ծրագիրը իրականացվելու է մրցույթում հաղթող ճանաչված <<ՇԻՆ-ԿՈՄՖՈՐՏ>>-ի կողմից՝90 օրյա ժամկետում,որի համար համայնքի միջոցներից կտրամադրվաի 18449.0հազար ՀՀ դրամ:
05.06.20 2020ԹՎԱԿԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջերս հավանության արժանացավ Մյասնիկյան համայնքապետարանի կողմից ներկայացված <<Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում>> ծրագրի սուբվենցիոն հայտը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17մլն 359հազ.240դրամ,որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 7մլն 811հազ.790դրամ (45%) ,իսկ 9մլն 547հազ.450դրամը (55%)համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

Շուտով  կտրվի ծրագրի մեկնարկը և որպես ճանապարաշինությունը համայնքի կարևորագույն հիմնախնդիր այդ աշխատանքները շարունակական կլինեն...

08.05.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9
Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար ու աշխարհում մարդկանց խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է:Այս հավատով մեր ժողովրդի զավակները սխրանքի ու փառքի ճանապարհ անցան երկրորդ աշխարհամարտի մարտադաշտում և Ծուշիի ազատագրման պայքարում՝ դրսևորելով ռազմավարական տաղանդ ու արիություն:1992թվականին մայիսյան  այս օրերին ,Շուշիի ազատագրմամբ ,մեզ պարտադրված  պատերազմում հայ ազգը ապացուցեց,որ պատրաստ է ցանկացած պահի զենքով պաշտպանելու մեր արժեքները,մեր ժողովրդի ազատությունը,անկախությունը և խաղաղ կյանքի իրավունքը:Մայիսյան եռատոնը ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի  հաղթանակների խորհրդանիշն է...Շնորհավոր բոլորի համար շատ կարևոր տոնը՝ Հաղթանակի օրը:Եղեք առող ... Մանրամասն
1


Բոլորը
Տեսանյութեր
Մյասնիկյան գյուղում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, գ.Մյասնիկյան, Մյասնիկյան փող. 4

(0233) 74673

myasnikyan.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner